24.11.2024
ՀՀ-ՌԴ հարաբերություններում շատ կարևոր ոլորտ է ի հայտ եկել՝ զբոսաշրջություն. Նախագահ
prev Նախորդ նորություն

«Իգլա»-ի գործով կալանավորված Սամվել Բաբայանի մեղադրանքը մեղմացվել է

«Իգլա»-ի գործով մարտի 24-ին կալանավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մեղադրանքը մեղմացվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը:


«Մասամբ հանվել է մեղադրանքը, ռազմամթերքի մաքսանենգությունը վերացվել է: Մեղադրանքի փոփոխություն է կատարվել և ՀՀ ՔՕ-ի 235 պրիմ 1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանքը վերացվել է: Մնացել է 235-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»,- ասել է Քալաշյանը:


Հարցին՝ փաստորեն «Իգլա» չի՞ ներկրվել, Ավետիս Քալաշյանը պատասխանել է, որ խոսքը վերաբերում է կոնկրետ Սամվել Բաբայանին, որ մաքսանենգության հետ առնչություն չունի. «Բերվել է, չի բերվել, դա այլ հարց է, բայց որոշում է կայացվել, որ Սամվել Բաբայանը դեպի Հայաստան «Իգլա» տեղափոխելու հետ առնչություն չունի»:


Ավետիս Քալաշյանն նաև նշել է, որ ինքը նախկինում այդ մասին բազմիցս է ասել, որ տեղափոխման վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, սակայն վստահ է, որ իր պաշտպանյալը դրա հետ որևէ առնչություն չունի:


Մանրամասները սկզբնաղբյուրում:


Ինչպես ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, մայիսի 19-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգեց: Որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան, սակայն դատարանը մերժել էր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի դիմումը:


Հիշեցնենք նաև, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել այս տարվա մարտի 22-ին։ Մարտի 24-ին առաջին ատյանի դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վերջին մեղադրանքը հանվել է: