2.08.2025
ԱՄՆ–ն մտահոգված է Բարզանիի և Թեհրանի հնարավոր մերձեցմամբ
prev Նախորդ նորություն

Ղազախստանը հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով իր նավթի տարանցմամբ

Ղազախստանը հետաքրքված է իր նավթն ու նավթամթերքն արտաքին շուկաներ արտահանմամբ, այդ թվում Ադրբեջանի տարածքով։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Մահզում Միրզագալիևը։

Նա նշել է, որ Ղազախստանի ու Ադրբեջանի համար նավթագազային ոլորտում համագործակցությունը ռազմավարական կարևորություն ունի։

Ըստ նրա, ղազախական նավթն արտաքին շուկաներ կարող է հասնել Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով։

Նրա խոսքով, ղազախական նավթը Բաթումիի նավթային տերմինալ է հասնում Աքթաու–Բաքու տանկերներով, ինչպես նաև Բաքու–Բաթումի գնացքով։

Բաղդասարով. Սիրիայում երկու պատերազմ է հասունանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան