3.08.2025
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին
prev Նախորդ նորություն

Ռուս սահմանապահները Իրանի քաղաքացու են ձերբակալել, որի մոտ նռնականետի նշանառու է եղել

«Ագարակ» անցակետում Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացուն պատկանող տրանսպոտային միջոցի զննման ընթացքում հայտնաբերել են օպտիկական ՊԳՕ-7 նշանառու, որն օգտագործվում է ձեռքի ՌՊԳ-7 հակատանկային նռնականետից կրակելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:


Ըստ հաղորդագրության, իրավախախտն ասել է, որ այն ընկերոջ խնդրանքով ձեռք է բերել Երևանի շուկաներից մեկում:

Նշվում է, որ ձերբակալվածն ու նշանառուն հանձնել են Հայաստանի իրավասու մարմիններին:

Իրանում և Իրաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան