22.04.2025
Ռուս սահմանապահները Իրանի քաղաքացու են ձերբակալել, որի մոտ նռնականետի նշանառու է եղել
prev Նախորդ նորություն

Իրանում և Իրաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան. ԱԳՆ

Նախնական տվյալներով՝ Իրանում և Իրաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան: Այս մասին հայտնեցլ է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:


Նրա խոսքով, տեղեկատվությունը ներկայումս ճշտվում է:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախօրեին ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ:


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:


Այս պահի դրությամբ հայտնի է արդեն 328 զոհի մասին: Ավելի քան 2,5 հազար մարդ վիրավոր է:


VERELQ-ը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:

ԵՄ-ն Վրաստանի ճգնաժամի եւ ԼՂ հարցերով նոր ներկայացուցիչ ունի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան