24.11.2024
Իրանում և Իրաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն Վրաստանի ճգնաժամի եւ ԼՂ հարցերով նոր ներկայացուցիչ ունի

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական խորհուրդը նոյեմբերի 13-ին ԵՄ հատուկ նոր ներկայացուցիչ է նշանակել: Հերբերտ Զալբերի փոխարեն այդ պաշտոնը կստանձնի Տոիվո Կլարը:


Նշվում է, որ ԵՄ ներկայացուցչի խնդիրն է լինելու նպաստել տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի, հակամարտությունների կարգավորմանը: Նրա մանդատի մեջ է մտնում նաեւ խթանել տարածաշրջանային համագործակցությունը:


Մինչ նոր պաշտոնը ստանձնելը Տոիվո Կլարը եղել է Արտաքին կապերի եվրոպական ծառայության Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարը:


Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ նոր ներկայացուցչի պաշտոնը Հերբերտ Զալբերը զբաղեցնում էր 2014-ի հուլիսից: