24.11.2024
ԵՄ-ն Վրաստանի ճգնաժամի եւ ԼՂ հարցերով նոր ներկայացուցիչ ունի
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Պուտինն ու Էրդողանը կքննարկեն Մերձավոր Արևելքն ու տնտեսությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13–ին պաշտոկան այցով ժամանելու է ՌԴ և հանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Փորձագետ Ալեքսեյ Խլեբնիկովը նշել է, որ ռուս–թուրքական հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում։ Նա ընդգծել է, որ երկու առաջնորդները քննարկելու են Սիրիայում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

Արևելագետ Գրիգորի Լուկյանովը հայտարարել է, որ թուրքական կողմը ցանկանում է քաղաքականապես և իրավական առումով ամրագրել այն ձեռքբերումներն, որոնք առկա են ռուս–թուրքական տնտեսական հարաբերություններում։

Նա հավելել է, որ Անկարան Մոսկվայի հետ քննարկելու է նաև Սիրիան, Իանը, Կատարի ու Սաուդյան Արաբիայի միջև հակամարտության կարգավորումը։