24.11.2024
Ադրբեջանը քառագիծ ավտոմայրուղի կկառուցի մինչև Վրաստանի հետ սահման
prev Նախորդ նորություն

Al-Monitor։ Իրանը շեշտը դնում է Ադրբեջանի վրա

Կովկասը ռազմավարական տարածաշրջան դիտարկող Իրանն ունի լավ հարաբերություններ Հայաստանի հետ ու բալանսավորված` Վրաստանի։ Սակայն վերջին տարիներին Թեհրանը սկսել է ավելի սերտ կապեր հաստատել Բաքվի, քան Երևանի ու Թբիլիսիի հետ, փոխանցում է Al-Monitor–ը։

Կովկասի հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Ջաֆար Կաշեն հայտարարել է, որ Ադրբեջանի անկախության ձեռք բերումից հետո Իրանն աջակցում է Բաքվին տնտեսական և քաղաքական ոլորտներում։ Տարածաշրջանում փոփոխություններից հետո Բաքուն սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել Իրան–ՌԴ առանցքի վրա, ինչն էլ նպաստել է Ադրբեջան–Իրան ավելի սերտ կապերի հաստատմանը։

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Պակայինը նշել է, որ Իրանի ու Ադրբեջանի միջև ստորագրվել է 103 պայմանագիր, այդ թվում 30–ը`տնտեսական, նավթի, գազի և երկկողմ առևտրի ոլորտներում։ Ըստ նրա, երկկողմ ապրանքաշրջանառությունն այժմ կազմում է կես միլիարդ դոլար և այն ավելանալու է ապագայում։

Նշվում է, որ ապագայում Իրանի ու Ադրբեջանի միջև գործելու է երկաթգիծ`Բաքուն Իրանի տարածքով ելք կստանա դեպի Պարսից ծոց և Հարավ–արևելյան Ասիայի շուկաներ։

Բացի այդ, Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են Ադրբեջանում կառուցել ավտոբուսների արտադրության և դեղագործական գործարաննե, հիմնել համատեղ բան և այլն։