8.06.2025
Իրանում երկրաշարժի զոհերի թիվն հասել է մինչեւ 200 մարդ. կան հազարավոր վիրավորներ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը քառագիծ ավտոմայրուղի կկառուցի մինչև Վրաստանի հետ սահման

Հաջորդ տարվանից սկսած կընդլայնվի Բաքու-Վրաստանի սահման ճանապարհը: Այդ երկգիծ ճանապարհն ընդլայնումից հետո քառագիծ կլինի: APA-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հրահանգներ եմ տվել Բաքու-Գյանջա արագընթաց գնացքի գործարկման հետ կապված հարցերի ուսումնասիրման համար: Ադրբեջանը հիմա գնում է աշխարհի ամենաժամանակակից գնացքները, և այդ գործընթացը կշարունակվի: Առաջին արագընթաց գնացքները կլինեն Բաքու-Գյանջան և Բաքու-Սումգաիթը: Բաքվից Գյանջա հնարավոր կլինի գնացքով հասնել շատ կարճ ժամանակում և հարմարավետ: Այդ բոլոր նախագծերն իրականացվում են և կիրականացվեն մարդկանց համար ավելի լավ պայմաններ ստեղծելու համար, որպեսզի մարդիկ ավելի լավ ապրեն»,- ասել է նա:

Al-Monitor։ Իրանը շեշտը դնում է Ադրբեջանի վրա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին