2.08.2025
Ձերբակալություններ Ջավախքում. մարդիկ բողոքում են կասկածելի հաստատությունների դեմ
prev Նախորդ նորություն

Իրանում երկրաշարժի զոհերի թիվն հասել է մինչեւ 200 մարդ. կան հազարավոր վիրավորներ

Իրանում երկրաշարժի զոհերի թիվն աճել է մինչեւ 200 մարդ, հայտնում է Press TV-ն: Երկրի առողջապահության փոխնախարարի խոսքով՝ տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ:


7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի Իրանի եւ Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաղդադից 204 կմ հյուսիս-արեւելք եւ Իրանի Քերմանշահ քաղաքից 104 կմ արեւմուտք: Այս մասին գրում է news.am-ը:


Կարմիր մահիկը հայտնել է, որ Իրանում մոտ 70 հազար մարդ առանց տանիքի է մնացել, տուժած շրջաններում վրանային ճամբարներ են ստեղծում: Երկրի իշխանությունները միջոցառումներ են ձեռնարկում աղետի հետեւանքների վերացման համար:


Երկրաշարժն առնչվել է նաեւ Իրաքի տարածքին: Այնտեղ 6 մարդ է զոհվել: Տարերային աղետից տուժած Իրաքի շրջաններին օգնելու պատրաստակամություն է հայտնել արդեն Թուրքիան: Շրջաններ են ուղարկվել շարժական խմբեր, Թուրքիայի հիվանդանոցներւոմ պատրաստվում են վիրավորների ընդունել:

Ադրբեջանը քառագիծ ավտոմայրուղի կկառուցի մինչև Վրաստանի հետ սահման
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան