2017-ի մայիսին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 146 հազար ամերիկյան դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա ապրիլ ամսվա տվյալներով՝ Ադրբեջան արտահանումը կազմել է 584 հազար դոլար: Այսինքն՝ ապրիլ ամսվա հետ համեմատած արտահանումը մայիսին նվազել է մոտ 75 տոկոսով: Այս մասին հայտնում է Ռազմ.ինֆոն՝ վկայակոչելով Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնական կայք տվյալները: 2017-ի մայիսին Թուրքիան Վրաստան է արտահանել մոտ 175 հազար դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Իսկ նախորդ ամսին Վրաստան արտահանումը կազմել է 290 հազար դոլար: Այսինքն՝ մայիսին Վրաստան արտահանման ծավալները ապրիլ, ամսվա տվյալների հետ համեմատած, նվազել են 39 տոկոսով: 2017-ի մայիսին Թուրքիայից Իրան ռազմական և ավիացիոն ոլորտի արտահանման ծավալը կազմել է 253 հազար դոլար՝ նախորդ ամսվա հետ համեմատած նվազելով մոտ 70 տոկոսով: Նույն տարվա ապրիլին այն կազմել է 824 հազար դոլար: Թուրքիայից պաշտպանության և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում մայիսի տվյալներով առաջատար են. ԱՄՆ-45 մլն դոլար Ֆրանսիա-16 մլն դոլար Լեհաստան-14 մլն դոլար Ընդհանուր առմամբ, Թուրքիան 2017-ի մայիսին այլ երկրներ է արտահանել ռազմական-ավիացիոն ոլորտի մոտ 133 միլիոն դոլարի արտադրանք: Ապրիլի 138 միլիոնի համեմատ՝ այս ցուցանիշը նվազել է ընդամենը 5 միլիոն դոլարով: