24.11.2024
WSJ. ԱՄՆ-ն ծրագրում է Մոսկվային առաջարկել Դոնբասում 20 հազար խաղաղապահի տեղակայում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ընտանիքներն եկամուտների մոտ 60%-ը ծախսում են սննդամթերքի վրա

Պաշտոնական տվյալներով Ադրբեջանի քաղաքացիները իրենց եկամուտի ավելի քան 50%-ը ծախսում են սննդի վրա։

Փորձագետ Նարիման Աղաևը հայտարարել է, որ Ադրբեջանում սննդամթերքի վրա ծախսվում է աշխատավարձերի 15-60%-ը։ Ադրբեջանում կա մի շերտ, ում եկամուտները մեծ են և նրանք կարող են սննդամթերքի վրա ծախսել ամսեկան 1500 մանաթ, սակայն քաղաքացիների մեծամասնությունն իրենց չեն կարող դա թույլ տալ։

Նա նշել է, որ Ադրբեջանում միջին աշխատավարձը կազմում է 400-450 մանաթ։

Ըստ նրա, մանաթի արժեզրկումից հետո բնակչությունը կրճատել է սննդի վրա ծախսվող գումարները և փորձում է գնել ավելի էժան ապրանքներ։