25.11.2024
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը մեկ այլ հզոր հայացք է Հայոց Ցեղասպանությանը. LA Times
prev Նախորդ նորություն

Գյուլենին ցանկացել են առևանգել 15 մլն դոլարի դիմաց. կասկածվում է Թրամփի նախկին խորհրդականը

Թուրքիայում հետխուզման մեջ գտնվող, ԱՄՆ-ում բնակություն հաստատած իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ցանկացել են առեւանգել եւ հանձնել Թուրքիայի իշանություններին: Գործում ներգրավված լինելու համար, ըստ The Guardian-ի, կասկածվում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը:


Ինչպես հաղորդում է թերթը, Ֆլինը եւ նրա որդի Մայքլ Ֆլին-կրտսերը Գյուլենին առեւանգելու գործի մեջ ներքաշված են եղել 15 մլն դոլարի դիմաց: Ըստ աղբյուրի, հետաքննությամբ զբազվող մարմինը հայտնել է, որ այժմ բավականաչափ ապացույցներ ունեն Ֆլինի ու նրա որդու՝ Մայքլ Ֆլին-կրտսերի դեմ մեղադրանք առաջադրելու համար: Ֆլինը կասկածվում է որդու հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենահայտնի ընդդիմախոսներից մեկի՝ Գյուլենի առևանգումը կազմակերպելու ու նրան Էրդողանի կառավարությանը հանձնելու ծրագրում ներքաշված լինելու համար, մանրամասնում է աղբյուրը:


Հայտնի է, որ ծրագիրը քննարկելու համար հայր և որդի Ֆլիններն անցած տարվա դեկտեմբերի կեսերին Նյու Յորքում հանդիպում են ունեցել, որի շրջանակում խոսվել է 15 մլն դոլար վարձավճարի մասին: Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Գյուլենին պետք է առևանգեին ու մասնավոր օդանավով թուրքական Իմրալը կղզի-բանտ տեղափոխեին: Այնուհանդերձ՝ հայտնի չէ որևէ գումարի փոխանցման կամ ձեռնարկված քայլի մասին, գրում է tert.am-ը:


Նշվում է նաև, որ ընթացիկ տարվա օգոստոսին Ֆլինի Flynn Intel Group ընկերությունն ավելի քան 530.000 դոլար է ստացել Էրդողանին մոտ աղբյուրներից՝ Գյուլենին բանսարկող տեղեկություններ գտնելու դիմաց: Իրավական ոլորտի փորձագետների կարծիքով՝ եթե մեղադրանքներն ապացուցվեն, ապա հնարավոր կլինի Ֆլինի վրա այնպիսի ճնշում գործադրել, որ նա պատմի 2016թ. կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական կողմի հավանական միջամտության մասին ունեցած ամբողջ տեղեկությունը:


ԱՄՆ Փենիսլվանիա նահանգում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիայում մեղադրում են 2016-ի հուլիսի 15-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Այդ իրադարձությանը Թուքիայում հաջորդեցին մասսայական ձերբակալություններ ուժային կառուցներում, պետական եւ մասնավոր հատվածներում: Թուրքիայում հայտարարվեց արտակարգ դրություն, որը շարունակվում է մինչեւ օրս:


Հիշեցնենք նաեւ, որ Փրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը հեռացվեց պաշտոնից, երբ հայտնի դարձավ, որ Թրամփի քարոզարշավի ժամանակ նա հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում ՌԴ նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: