26.11.2024
ՊՆ-ն զարգացնում է բազմակողմանի համագործակցությունը ՌԴ «Կորպորացիա Իրկուտ» ընկերության հետ
prev Նախորդ նորություն

«Մոնսանտո»-ի արտադրանքից օգտվել-չօգտվելու որոշումը կայացնելու են ֆերմերները. դեսպանատուն

«Մոնսանտո» ընկերության արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից, իսկ նրա արտադրանքից և ծառայություններից օգտվել-չօգտվելու որոշումը կայացվելու է ֆերմերների և ագրոբիզնեսների կողմից: Այսպես է մեկնաբանել ԱՄՆ դեսպանատունը Monsanto-ի շուրջ բարձրացված աղմուկին:


«Մեր երկու երկրների առևտրի և ներդրումների ընդլայնումը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է։ Նոյեմբերի 1-ին Երևանում ԱՄՆ դեսպանատունը, գործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ, կազմակերպեց գործարար համաժողով։ Այն միտված էր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի ամրապնդմանը՝ ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական կառույցների միջև կապեր հաստատելու և ամերիկյան ընկերությունների կողմից ոլորտի վերջին տեխնոլոգիական զարգացումները ներկայացնելու միջոցով։


«Վալմոնտ» և «Մոնսանտո» ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչները մասնակցեցին կոնֆերանսին՝ ներկայացնելով իրենց արտադրանքն ու ծառայությունները։ «Մոնսանտո»-ի արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից։ Չնայած հայ և ամերիկացի ագրոբիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատունը, բայց կազմակերպությունների արտադրանքից և ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայացվելու է ֆերմերների և ագրոբիզնեսների կողմից»:


Հիշեցնենք, նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ը դեսպանատունը Երեւանում հանդիսավոր կերպով ներկայացրեց ամերիկյան ագրո հսկա Monsanto-ին: Այս հանգամանքը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում: Անգամ աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը դիմեց հայաստանցիներին` հորդորով հեռու մնալ ամերիկյան Monsanto ընկերության արտադրանքից:

«Հայաստան, խնդրում եմ՝ հեռու մնա Monsanto-ից: Բավական է այն ապացույցը, որ Monsanto-ի ասփրեյները շրջակա միջավայրը թունավորել են եւ բերել մեղուների կտրուկ ոչնչացման: Նրանց գիշատիչ գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը մաքուր օրգանական մթերքի վերջն են նշանակում: Դրանք ձեզ համար վնասակար են եւ սարսափելի համ ունեն, եթե ավելի չասեմ»: