27.11.2024
Մարուքյանը, Փաշինյանն ու Սարգսյանը հանդես կգան «ԵԼՔ դաշինքով»
prev Նախորդ նորություն

Ոսկանյան. Իրան-ՀՀ-Վրաստան գազային գործակցությունը ընդլայնվելու է Թուրքմենստանի ներգրավմամբ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցին զուգահեռ տեղի ունեցած կարևոր իրադարձության մասին.

«Տարօրինակ» զուգադիպությամբ հենց նույն այն օրը, երբ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Երևանում ընդգծում էր Պարսից ծոց - Սև ծով միջանցքի կարևորությունը և որպես դրա բաղադրիչ կրկին իրանական կողմից արդիականացնում Իրան- Հայաստան երկաթուղու ծրագիրը, Իրանի երկաթուղային ճանապարհների շինարարական կազմակերպության տնօրենը անթաքույց ակնարկով հայտարարեց, որ չնայած խոստումներին՝ Բաքվի վարչակարգը ֆինանսավորում չի հատկացրել Ռաշտ - Աստարա երկաթգծին, իսկ դրա շինարարության ուղղությամբ որևէ գործնական քայլ չի իրականացվել:

«Ընդհանրապես, ինչ-որ առումով հետաքրքիր էր, որ հարևան և բարեկամ երկրի նախագահը մեկ այցի համար միգուցե փոքր-ինչ շատ թվացող հաճախությամբ նույնիսկ մի քանի անգամ շեշտադրեց Պարսից ծոց - Սև ծով միջանցքի նշանակությունը, ինչը սղությամբ աչքի ընկնող իրանական դիվանագիտական լեզվից պետք է թարգմանել որպես նշված միջանցքի իր բոլոր բաղադրիչներով կայացման՝ Թեհրանի իրական շահագրգռվածության բավական հստակ ցուցիչ»,- գրել է Ոսկանյանը:

Ոսկանյանի համար ուշագրավ է նաև, որ էներգետիկ ոլորտում Իրանի նախագահը հանդես եկավ նաև բոլորվին նոր կամ առկա ծրագրի նորովի բարձրաձայնմամբ, որը միտված է այժմ ձևավորվող Իրան - Հայաստան- Վրաստան գազային գործակցությունը ընդլայնելու Թուրքմենստանի ներգրավմամբ՝ երկիր, որը սեփական զգալի գազային ռեսուրսների արևմտյան ուղղությամբ արտահանման լուրջ հիւմնախնդիր ունի:

«Էներգետիկ համագործակցության դաշտում թուրքմենական ուղղությամբ հայ-իրանական համատեղ ջանքերը կարող են բացել բոլորովին նոր հեռանկարներ և մեզ, Իրանին, ինչպես նաև Վրաստանին ու Թուրքմենստանին ընձեռել լրացուցիչ հնարավորություն ամրապնդելու տնտեսական և աշխարհաքաղաքական դիրքերը»,- հավելել է իրանագետը: