28.06.2026
ՌԴ ԱԳՆ. Վրաստանը պատրաստ չէ վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ
04.11.2016
ՌԴ ԱԳՆ. Վրաստանը պատրաստ չէ վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Վրաստանը նախկինի պես պատրաստ չէ վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Անդրադառնալով Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին՝ նա նշել է, որ միանշանակ գնահատական տալ հնարավոր չէ: «Մի կողմից վերջին 4 տարում հաջողվել է բավականին առողջացնել երկկողմ հարաբերությունները, հանել դրանք փակուղուց, որում դրանք հայտնվել էին նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմի մեղքով: Ռուսաստանը վերադարձել է Վրաստանի առանցքային արտաքին տնտեսական գործընկերների ցուցակ, նորմալացել է տրանսպորտային հաղորդակցությունը, բուռն զարգանում են ավանդական հումանիտար շփումները, մշակութային փոխանակումը: Այսինքն՝ բավականին շոշափելի արդյունքներ են գրանցվել, որոնք համապատասխանում են երկու երկրների շահերին: Բայց միաժամանակ վրացական կողմը նախկինի պես պատրաստ չէ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք նա խզել է 2008-ի սեպտեմբերին: Պաշտոնական Թբիլիսին մեր երկրի նկատմամբ առճակատման հռետորաբանություն է վարում, ինչը, մեղմ ասած, կայունություն չի հաղորդում վերոնշյալ դրական միտումներին»,- ասել է Կարասինը եւ հավելել, որ ինքը մշտական կապ է պահպանում Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: