Թուրքիայի Եվրամիության նախարար Օմեր Չելիքը հանդիպել է երկրում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ` խոսելու Թուրքիայում վերջին զարգացումների մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Չելիքը խոսել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալման ու կալանավորման մասին` ասելով, թե վերջիններս ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն են իրականացրել: Նա հայտարարել է, որ իրենք կուսակցությունը փակելու նպատակ չեն հետապնդում: Չելիքը միաժամանակ մեղադրել է Եվրամիությանը Քրդական բանվորական կուսակցության (PKK) հարցում կրկնակի չափորոշիչներ կիրառելու մեջ: