ԱՄՆ-ում ԱՊՀ 5 երկրների դեսպաններ նացիզմի հերոսացման դեմ հայտարարությամբ են հանդես եկել
Հաղթանակի օրը ԱՄՆ-ում ԱՊՀ հինգ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Թուրքմենստանի դեսպաններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել են նացիզմի հերոսացումը: Այս մասին հայտնում է Rusarminfo գործակալությունը:
«Մենք չենք ընդունում և դատապարտում են պատմության վերաշարադրումը, Համաշխարհային երկրորդ պատերազմի աղավաղումն ու արդյունքների վերանայումը: Անընդունելի ենք համարում նացիզմի և պատերազմող ազգայնականության հերոսացման բոլոր փորձերը: Կարծում ենք, որ բոլոր պետությունները պետք է ջանքեր գործադրեն խոչընդոտելու նեոֆաշիզմի, շովինիզմի, ազգային կամ կրոնական հողի վրա ատելության և այլ տեսակի քսենոֆոբիայի դրսևորումներին», —մասնավորապես ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են Գրիգոր Հովհաննիսյանը, Սերգեյ Կիսլյակը, Պավել Շիդլովսկին, Կադիր Տոկտոգուլովը և Մերեդ Օրազովը:
Դեսպանները նաև շնորհավորել են վետերաններին Հաղթանակի օրվա առթիվ և ընդգծել, որ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Թուրքմենստանի ժողովուրդները հիշում են պատերազմի միլիոնավոր զոհերի մասին և շարունակում պահպանել Հաղթանակի տոնը նշելու ավանդույթը: