24.11.2024
Կոեն. Փարիզը չի փոխի իր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
prev Նախորդ նորություն

Այազ Մութալիբով. Հողեր` Ղարաբաղի անկախության դիմաց, անընդունելի տարբերակ է

ՌԴ–ն ղարաբաղյան կարգավորման հարցում ունի որոշակի դերակատարում ու դա չի կարելի հերքել։ Այսօր մենք անկախ ենք ՌԴ–ից ու իրավահավասար գործընկերներ ԱՊՀ–ի շրջանակներում. դրանով ամեն ինչ ասված է։ Մեր ժողովրդի շահերից է բխում ՌԴ–ի հետ լավ հարաբերությունների պահպանումը։ ՌԴ–ը մեր մեծ հարևանն է և մենք չենք կարող անտեսել այդ փաստը։ Այդ մասին Minval.az–ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը։

«Մենք բարեկամ երկրներ ենք, սակայն մենք չենք կարող հաշվի առնել ՌԴ–ի շահերն ու անտեսել սեփական շահերը։ ՌԴ–ի շահերը կայանում են նրանում, որպեսզի Ադրբեջանի տարածքը պլացդարմ չօգտագործվի երրորդ երկրների կողմից`ՌԴ–ի դեմ»,–նշել է նա։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը նա նշել է, որ «օկուպացված հինգ շրջանները ՀՀ–ն պետք է վերադարձնի` ՄԱԿ–ի բանաձևերին համապատասխան»։


«Ցավոք, այդ բանաձևերը կյանքի չեն կոչվում։ Մեզ այսօր ասում են, որ վերադարձնելու են որոշակի շրջաններ։ Մեր հողերը հետ վերադարձնելով պահանջում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Դա անընդունելի տարբերակ է»,–հավելել է նա։