Փորձագետ. ԼՂ հակամարտության կարգավորմանը օգտակար կարող են լինել տարածաշրջանի տերությունները
ՌԴ–ը Թուրքիայի հանդեպ վերջին 17 տարվա ընթացքում վերաբերվում է որպես կարևոր գործընկերոջ և ինչ էլ պատահի այդ ռազմավարական ուղենիշը պահպանվել է։ Այդ մասին հայտարարել է ЕврАзЭс–ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը, փոխանցում է trend–ը։
«Թուրքիան գտնվելով Եվրասիական տարածաշրջանում պետք է նորմալ և բարիդրացիական հարաբերություններ կառուցի ՌԴ–ի և տարածաշրջանի այլ տերությունների հետ, որոնցից կախված է Մերձավոր Արևելքի ապագան»,–նշել է նա։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը նա նշել է, որ հենց տարածաշրջանային տերությունները կարող են նպաստել հակամարտող կողմերի միջև կառուցողական երկխոսության կառուցմանը։ Ըստ նրա, հենց այդ երկները կարող են դրդեսլ Ադրբեջանին ու ՀՀ–ին երկխոսության։
Նա հավելել է, որ պետք է ընտրել կարգավորման այնպիսի տարբերակ, որը խաղաղություն և կայունություն կբերի տարածաշրջանին։