27.11.2024
ՀՀ նախագահը ցավակցել է Պուտինին Լաթաքիա ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

The New York Times: Ուկրաինայի տնտեսությունը մեծ կորուստներ է կրել "եվրասոցիացիայից" հետո

Մեկ տարի անց, երբ Ուկրաինան անդամակցեց Եվամիության խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն, երկրի տնտեսությունը մեծ վնասներ է կրել: Այս մասին գրում է The New York Times-ը՝ մատնանշելով, որ հիմնական խնդիրները վերաբերում են ագրարային ոլորտին:

Նշվում է, որ հիմնական վնասները բխում են դեպի Եվրամիություն պրանքների արտահանման համար սահմանած քվոտաներից, ինչպես նաեւ Ռուսաստանի կիրառած առեւտրային սահմանափակումներից:

Պարբերականի փոխանցմամբ, Եվրամիության հետ տնտեսական ինտեգրացիան օգուտներ չի տվել ուկրաինացի ֆերմերներին, քանի որ սահմանված քվոտաները շատ քիչ են: Հատկապես, որ ուկրաինական արտահանման 40 տոկոսը կազմում են գյուղատնտեսական մթերքները: «Եվրոպան կարող էր ավելի լայն բացել իր սահմանները», - կարծում է Կեւի տնտեսական դպրոցի տնօրեն Տիմոֆեյ Միլովանովը:

The New York Times-ը նշում է, որ Ուրաինայի եվրաինտեգրացիայի հեռանկերը մշուշոտ են, քանի որ Եվրոպայում Ասոցիացիայի համաձայնագիրը գնահատվում է ոչ միանշանակ: Բացի այդ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահի պաշտոնում ընտրությունը կասկածի տակ է դնում Վաշինգտոնի կողմից Ուկրաինային տրամադրվող հետագա աջակցությունը: