5.09.2025
The New York Times: Ուկրաինայի տնտեսությունը մեծ կորուստներ է կրել
prev Նախորդ նորություն

Վրաստանի Սահմանադրական դատարանը թույլատրել է մարիխուաննա ծխել

Վրաստանի Սահմանադրական դատարանը թույլատրել է երկրի բնակիչներին ոչ մեծ քանակության մարիխուաննա օգտագործել: Դատարանը թմրանյութի լեգալ օգտագործման որպես գլխավոր պայման է նշել վաճառքի համար ոչ բավարար ծավալը:

Ինչպես հայտնում են Վրաստանի լրատվամիջոցները, երբ խոսքը 70 գրամից ոչ ավել մարիխուաննայի մասին է, ապա գրեթե անհնար է ապացուցել, որ վերջինիս տերը այն վաճառելու նպատակ է ունեցել: Ուստի դատարանը ոչ հումանիստական է համարել այդ ծավալի մարիխուաննա պահելու կամ օգտագործելու համար քրեական պատասխանատվությունը:

Միեւնույն ժամանակ մարիխուաննայի վաճառքը եւ տարածումը համարվում է քրեորեն պատժելի արաք: Բացի այդ, դեռեւս արգելված է ձեռք բերել այս թմրանյութը անձնական նպատակների համար, սակայն դատարանը նախատեսում է այդ արգելքն էլ քննել եւ հնարավոր է չեղարկել այն:

Մինչ օրս վրացական օրենսդրությունը, նախատեսում էր միայն վարչական պատասխանատվություն այն անձանց համար, ում մոտ առաջին անգամ էին հայտնաբերում մարիխուաննա: Քրեական պատասխանատվությունը վրա էր հասնում արաքի կրկնության դեպքում:

Վրաստանում մարիխուննայի օգտագործման կրկնության դեպքում նախատեսվում էր մինչեւ մեկ տարվա ազատազրկում, իսկ այդ թմրանյութը պահելու կամ տարածելու համար մինչեւ 11 տարվա ազատազրկում: Մարիխուաննան հմարվում է Վրաստանում ամենատարածված թմրամիջոցը, որն օգտագործում են այնտեղ թմրանյութից կախվածություն ունեցողների 2/3-ը:
Էրդողանի հետքերով. Չավուշօղլուն կարծում է, որ Ասադը տեղ չունի Սիրիայի ապագայում
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը