27.11.2024
Ուկրաինա–Ադրբեջան. Ռազմավարական դաշինքին ուղղված ուղենիշ
prev Նախորդ նորություն

ՌԴ ՊՆ օդանավը կործանվել է Սեւ ծովում. մանրամասներ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Ту-154 օդանավը, որն ավելի վաղ ռադարներից կորել էր Սոչիի հատվածում, ընկել է Սեւ ծովը: Այս մասին հայտնում են ՌԴ ուժային կառույցների աղբյուրները, գրում է «Բի-բի-սի»-ն:

Օդանավի կորպուսի բեկորները գտնվել են Սոչիի ափերից 1,5 մկ հեռավորության եւ 50-70 մետր խորության վրա, հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից: Ավելի ուշ գերատեսչությունից հայտնել են, որ ինքնաթիռը կործանվել է թռիչքի 7-րդ րոպեին: Այն ընկել է Անապա քաղաքի ապերի մոտ: Օդանավն ուղեւորվում էր Լաթաքիա (Սիրիա):

Աղբյուրի խոսքով, օդանավի բեկորները սփռվել են 1,5 կմ շառավիղով, եւ գտնվում են 50-100 մետր խորության վրա: Ափից 5,5 կմ հեռավորության վրա գտնվել են ուղեւորների անձնական իրերը:

Օդանավում եղել են անձնակազմի ութ անդամներ եւ ավելի քան 80 ուղեւորներ, այդ թվում արտիստներ եւ մամուլի աշխատակիցներ: Հայտնի է, որ օդանավում գտնվել են ՌԴ Պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուսաալիքի լրագրողները: Օդանավի կործանման փաստով Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ թռիչքների կանոնների խախտման հոդվածով:

Քննիչներն այժմ զննում են համապատասխան փաստաթղթերը եւ քննում թռիչքը ղեկավարող պաշտոնատար անձանց: