24.11.2024
Հայտնի է՝ որքան է արժեցել Թուրքիայի կողմից ռուսական C-400-ի գնման վերաբերյալ գործարքը
prev Նախորդ նորություն

Մոսկվան կարող է Իսրայելին երաշխիքներ տրամադրել` Սիրիայում Իրանի գործողությունների հարցում

Թեհրանում` Իրանի, ՌԴ–ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Իրանի ու ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների միջև հակամարտության սրացման ֆոնին։ ՌԴ–ն այդ հակամարտությունում կարող է խաղալ միջնորդի դեր։


ՌԴ–ում Իսրայելի նախկին դեսպան Ցվի Մագենը հայտարարել է, որ Պուտինը Թեհրանում իրանական ղեկավարությանը կհասցնի Իսրայելի ղեկավարության դիրքորոշումը, որը փոխանցվել է Թել–Ավիվում` ՌԴ–ի պաշտպանության նախարարին։


Ըստ նրա, իսրայելա–իրանական հակամարտությունում ՌԴ–ն կարող է հանդես գալ հիմնական արբիտրի դերում, քանի որ ԱՄՆ–ի դերակատարումը տարածաշրջանում երկրորդ պլան է մղվում ու նա չի հանդիսանում Մերձավոր Արևելքում հիմնական գործոն։


Նա հավելել է, որ Մոսկվան կարող է Իսրայելին երաշխիքներ տրամադրել`Սիրիայում Իրանի գործողությունների հարցում։