22.04.2025
Eurasianet. Բաքուն ցանկանում է իրանական հրթիռներ ձեռք բերել, Թեհրանը վաճառել չի ուզում
prev Նախորդ նորություն

Այաթոլլա Խամենեին առաջարկել է Պուտինին մեկուսացնել ԱՄՆ-ին

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, թե ինչպես կարելի է մեկուսացնել ԱՄՆ-ին։


«Մենք կարող ենք անդրադարձնել ամերիկյան պատժամիջոցներն ու մեկուսացնել Ամերիկային այնպիսի միջոցներով, ինչպիսիք են դոլարից հրաժարվելը և երկկողմ ու բազմակողմ գործարքներում այն ազգային արժույթներով փոխարինելը»,- ասել է Խամենեին, փոխանցում է RIA Novosti-ն։

Իրանի հարցով ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը, որը հրապարակվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, կիսել է միջազգային հանրությանը 2 ճամբարի։


ԵՄ-ն Ռուասստանի հետ շարունակում է ջանքեր ներդնել 2015 թվականի միջուկային գործարքի պահպանման համար, մինչդեռ գործարքին դեմ հանդես եկող Թրամփը ստացել է Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և արաբական պետությունների աջակցությունը, որոնք խնդրահարույց հարաբերությունների մեջ են Իրանի հետ։

Փորձագետ. ռուս–իրանական գազամուղը դեպի Հնդկաստան` մարտահրավեր ԱՄՆ–ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան