25.11.2024
Այաթոլլա Խամենեին առաջարկել է Պուտինին մեկուսացնել ԱՄՆ-ին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ռուս–իրանական գազամուղը դեպի Հնդկաստան` մարտահրավեր ԱՄՆ–ին

Գազպրոմի մասնակցությունն Իրանում հանքավայրերի շահագործմանը հանդիսանում է ավելի շատ շուկայում մրցակիցների հետ վստահության մթնոլորտ հաստատելու փորձ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ–ի էներգետիկայի և ֆինանսների ինստիտուտի էներգետիկ ուղղվածության գծով փոխտնօրեն Ալեքսեյ Բելոգորևը։

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ՌԴ–ն և Իրանը նախատեսում են հուշագիր ստորագրել` Իրանից դեպի Հնդկաստան 1200 կմ–ոց գազամուղի շինարարության շուրջ։

Ըստ նրա, վերջին շրջանում ծովի հատակով գազի առաքումները համարվում են ավելի գրավիչ, եթե հաշվի առնենք ցամաքային գազամուղի շինարարության և շահագործման հետ կապված ռիսկերը։