21.04.2025
Չնայած պարտադրված պատերազմին՝ Արցախում հավատով են լցված իրենց ապագայի նկատմամբ. նախագահ
prev Նախորդ նորություն

ՄԻԵԴ. Վահան Շիրխանյանի ոչ պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերվում

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Զինված հանցախմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի վերաբերյալ: Դատարանը գտել է, որ Վահան Շիրխանյանի ոչ պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերվում, ինչը հավասար է խոշտանգմանը: Այս մասին Tert.am–ին հայտնեց նրա փաստաբան՝ Աննա Մայիլյանը:


«Առաջինը, ելնելով պարոն Շիրխանյանի առողջական վիճակից՝ անհապաղ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել և երկրորդ՝ կողմերը պետք է միասին բժշկական հանձնաժողով կազմեն, որը պետք է որոշում կայացնի, թե ինչ բուժօգնություն է հարկավոր պարոն Շիրխանյանին»,- ասաց փաստաբանը:


Դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ (տանջանքների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի տեսակների դեմ) կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1984 թվականի դեկտեմբերի 10-ի 39/46 բանաձևով, իսկ դրա 3-րդ հոդվածը սահմանում է, որ «ոչ մի մասնակից պետություն չպետք է որևէ անձի արտաքսի, վերադարձնի (refouler) կամ հանձնի մեկ այլ պետության, եթե կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ այնտեղ նրան կարող են սպառնալ բանտային խոշտանգումները: Նման հիմքերի առկայությունը որոշելու համար իրավասու իշխանությունները նկատի են առնում գործին առնչվող բոլոր հանգամանքները, համապատասխան դեպքերում` նաև տվյալ պետության մեջ մարդու իրավունքների կոպիտ, աղաղակող և զանգվածային խախտումների պրակտիկան»։


Աղբյուրը հիշեցնում է, որ Վահան Շիրխանյանը, որը մի քանի ամիս առաջ ոտքերի տրոմբի վիրահատության ենթարկվեց, ներկայումս տեղաշարժվում է անվասայլակով:

Դեռ հեռու ենք ղարաբաղյան հակամարտության լուծումների փուլից. Աշոտ Ղուլյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար