25.11.2024
Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրությունը» ֆիլմը զոհերին հիշելու կոչ է. NYT
prev Նախորդ նորություն

«New York Times»-ի վերլուծաբան. Թրամփը համաշխարհային գերիշխանությունը զիջում է Չինաստանին

Մինչ Չինաստանի նախագահ, Կոմունիստական կուսակցության ղեկավար Սի Ցզինպինը հանդիսավոր ընդունում է իր ամերիկյան գործընկեր Թրամփին, դժվար չէ նկատել, որ երկու երկրների առաջնորդները եւ նրանց երկրները տարբեր ուղություններով են շարժվում: Այս մասին «New York Times»-ի իր հոդվածում գրում Էնտոնի Բլինկենը:

Անցյալ ամիս Կոմունիստական կուսակցության համագումարից հետո, Սի Ցզինպին դարձավ Չինաստանի անվիճելի կառավարիչը: Նա այդպես էլ չանվանեց իր իրավահաջորդին, ինչն, ըստ հեղինակի, մեծ ակնարկ է, որ նա կարող է երկրորդ անգամ հինգ տարի ժամկետով երկարացնել իր ղեկավարումը:

«The Economist» -ը Չինաստանի առաջնորդին աշխարհի ամենահզոր մարդ է անվանել` տիտղոս, որը սովորաբար տրվում է ԱՄՆ նախագահին:

Ինչ վերաբերում է Թրամփին, հեղինակը նշում է, որ նա Չինաստան է ժամանել պատմության մեջ ամենացածր վարկանիշով: Երկու ղեկավարների միջեւ եղած տարբերությունները տեսանելի են նաեւ այն պատճառով, որ Սին կառուցում է կամուրջներ, իսկ Թրամփը `«պատեր»:

Մինչ Թրամփը մերժում է բազմամշակութայնությունը եւ գլոբալ կառավարումը, Սի Ցզինպին կողմնակից է այս գաղափարներին, ինչը երեւում է «մեկ գոտի եւ մեկ ճանապարհ» նախագծում:

Ըստ Բլինկենի՝ Թրամփի ղեկավարությունը ստորացրեց ՄԱԿ-ին, դուրս եկավ Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության առեւտրի համաձայնագրից, հրաժարվեց Փարիզի կլիմայի վերաբերյալ համաձայնագրից, փորձեց հրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից, կասկածի տակ դրեց Եվրոպայում եւ Ասիայում Ամերիկայի հիմնական կապերը եւ ձգտում է դադարեցնել ներգաղթյալների մուտքը երկիր:

Միեւնույն ժամանակ, Չինաստանի ղեկավարը ստանձնեց կլիմայի փոփոխության ոլորտում օրակարգի ղեկավարությունը, ընդունեց ԱՀԿ վեճերի կարգավորման համակարգը եւ ավելացրեց Չինաստանի բաժնետոմսերը Համաշխարհային բանկում եւ ԱՄՀ-ում:

Պեկինը շարունակում է առաջ գնալ առեւտրի պայմանագրով, որը մեջ կմտնեն հիմնական ասիական տնտեսությունները , Ավստրալիան եւ Նոր Զելանդիան, բայց ոչ ԱՄՆ-ն: Ներկայումս Չինաստանը ՄԱԿ բյուջեի ներդրումների եւ խաղաղապահ գործողությունների առումով առաջատար երկրների շարքում է : Ավելին՝ Սի Ցզինպին ամեն ինչ անում է առաջադեմ գիտնականների եւ նորարարների ներգրավման համար:

Ինչպես նշում է հեղինակը, Չինաստանը, իհարկե, ունի նաեւ իր թերությունները, ինչպիսիք են տնտեսության որոշակի հատվածներում օտարերկրյա ներդրումների դժվարությունները, աճող անհավասարությունը, դանդաղ աճը, ծերացող բնակչությունը, արտադրողականության նվազումը եւ անարդյունավետ պետական ձեռնարկությունները, աղտոտված օդը:

Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգների՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստանձնած առաջատար դերը այժմ ուրիշներին կտրամադրվի, եւ նրանք համաշխարհային կարգի կազմակերպումը կկատարեն իրենց արժեքների հիման վրա, այլ ոչ թե ամերիկյան:

«Պարոն Սին չի նեղվում նրանից, թե ով կլինի այդ ուրիշը: Մինչդեռ պարոն Թրամփը Չինաստանին է զիջում իր տեղը: Լիբերալ միջազգային կարգը, որը բնորոշել է 20-րդ դարի երկրոդ կեսը, իր տեղը կզիջի ոչ լիբերալին»,- եզրափակում է հեղինակը: