1.09.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Փաշինյան-Էրդողան հանդիպում. կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից

Սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։


Երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը և կարևորել կառուցողական մոտեցումների պահպանումը։


Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, զրույցի ընթացքում կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։ Ընդգծվել է փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը։


Հանդիպման արդյունքներով վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։


Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետը հանդիպումից տեսանյութ է հրապարակել նաև իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։


Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
01.09.2025
Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը «Մյունխենյան համաձայնություն» է. Լեմկինի ինստիտուտ