Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրությունը» ֆիլմը զոհերին հիշելու կոչ է. NYT
The New York Times ամերիկյան պարբերականը Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի վեչաբերյալ ակնարկ է հրապարակել:
Թերթը գրում է, որ «Օսմանյան թուրքերի կողմից 20-րդ դարի սկզբին սպանվել է շուրջ 1.5 միլիոն հայ: Այն ինչ պետք է լինի ճանաչված փաստ, սադրիչ թեմա է, քանի որ թուրքական կառավարությունը շարունակում է անտեսել կամ հերքել իրադարձությունները եւ մեկ հարյուրամյակ շարունակ կառույցներին ու կառավարությունները ստիպում է նույնը անել»:
Ֆիլմի ռեժիսոր Ջո Բերլինգերը օգտագործել է Ցեղասպանություն վերապրածների հին կադրերը եւ պատմաբանների գաղափարները, որպեսզի ամբողջությամբ ցուց տա այդ հանցագործությունը: Ֆիլմում ընդգրկված է նաեւ է նաեւ «Խոստում» ֆիլմի դերասանական կազմը, գրում է news.am-ը:
Ըստ էության «Ոչնչացնելու մտադրությունը» դա զոհերին հիշելու կոչ է, ինչպես իրենց, այնպես էլ մեզ համար:
«Եթե ուզում եք հասկանալ Հարավսլավիային, եթե ցանկանում եք հասկանալ Ռուանդային, եթե ուզում եք հասկանալ այսօր տեղի ունեցած ցանկացած այլ զանգվածային վայրագություն, ապա պետք է ուսումնասիրեք Հայոց ցեղասպանությունը», - ֆիլմի վերջում ասում է մի գիտնական:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմն էկրաններին կհայտնվի նոյեմբերի 11-ից: Այս մասին իր միկրոբլոգում գրել է հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը: Վերջինս գրել է ֆիլմի երաշտությունը: