1.09.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային հարցեր

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի հարթակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։


Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են դաշնակցային կապերի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։


Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կարևորել են կայացած հանդիպումը՝ այն բնորոշելով որպես արդյունավետ հնարավորություն՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ և դրանց զարգացման հետագա ուղիները։


Կողմերը բարձր են գնահատել Երևանի և Մոսկվայի միջև առկա շարունակական ու ակտիվ երկխոսությունը։


Առանձնահատուկ շեշտադրվել է ինչպես բարձր մակարդակով պարբերական անձնական շփումների, այնպես էլ երկկողմ համագործակցության հիմքը կազմող միջպետական ինստիտուցիոնալ համագործակցության կարևորությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության արդիական հարցերի։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next