12.09.2025
Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններին
prev Նախորդ նորություն

Քննարկվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը

Սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Գեզա Անդրեաս ֆոն Գայրին։

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերի արդյունքները և ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները: Պետքարտուղարն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության ապահովմանը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական համագործակցության նոր հնարավորություններին և այդ ուղղությամբ համագործակցելու պատրաստակամությանը։ Քննարկվել են նաև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունն ու այլ օրակարգային հարցեր։

 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան