25.11.2024
«New York Times»-ի վերլուծաբան. Թրամփը համաշխարհային գերիշխանությունը զիջում է Չինաստանին
prev Նախորդ նորություն

Սպիտակ տուն. Պուտինն ու Թրամփը չեն հանդիպի

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Վիետնամում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում չի կայանա: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան քարտուղար Սառա Սանդերսը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ համաձայնեցումը դեռ շարունակվում է, վերջնական հստակություն դեռ չկա:

Կրեմլն ու Վաշինգտոնը չէին բացառում, որ նախագահները կարող են հանդիպել նոյեմբերի 10-11-ը Վիետնամում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում: Պուտինն արդեն Վիետնամում է, նա մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում Ճապոնիայի վարչապետի, Չինաստանի, Վիետնամի, Ֆիլիպինների ղեկավարների հետ: