26.11.2024
Հայաստանը բարձր է գնահատում ԵԽ հետ համագործակցությունը. վարչապետ
prev Նախորդ նորություն

Արցախյան խնդիրն առնչություն չունի Կատալոնիայի, Ղրիմի կամ Հր.Օսիայի խնդրի հետ. Շարմազանով

Արցախյան խնդիրն առնչություն չունի ո՛չ կատալոնական, ո՛չ Ղրիմի, ոչ էլ Հարավային Օսիայի խնդիրների հետ: Այս մասին ՀՀ և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը բոլորովին այլ խնդիր է: և հայկական կողմի հիմնական խնդիրը հենց դա է՝  բոլոր հարթակներում հասկացնել, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անջատվել է նույն այն օրենսդրական նորմերով, ինչ 15 միութենական հանրապետությունները:


«Եթե ոմանք կարծում են, որ Արցախի անկախությունն օրինական չէ, ուրեմն օրինական չէ ո՛չ Լատվիայի, ո՛չ Լիտվայի, ո՛չ Էստոնիայի անկախությունները: Հատկապես այս երեք պետությունները ԵՄ անդամներ են և հետո նրանք ԽՍՀՄ-ից անօրինական են անջատվել»,- հայտարարել է Շարմազանովը: 


ԱԺ փոխնախագահը նշել է նաև, որ Արցախի և Ադրբեջանի քաղաքական, արժեքային իրավիճակները լրիվ անհամեմատելի են և եթե Բաքուն գնում է դեպի խորը տոտալիտարիզմ, ապա Արցախի ճանապարհը դեպի ժողովրդավարությունն է:  


«Արցախի հարցն այն հարցն է, որտեղ բոլորը միակարծիք են՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից: Արցախի անկախությանն այլընտրանք չկա»,- հավելել է Շարմազանովը: