7.03.2026
Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Կյուրկենդի գյուղի բնակիչ Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլու
01.05.2017
Հայտնի է դարձել ադրբեջանական ԶՈւ-ի եւս մեկ կորուստ

Razm.info-ի տվյալներով մահացել է Թարթառի զորամասերից մեկի զինծառայող, 1998թ. ծնված Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Կյուրկենդի գյուղի բնակիչ Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուն (Ələkbərov Zeynal Cəfərqulu oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը: Զինծառայողի hամագյուղացիները հայտնել են, որ Էլեկբերով Զեյնալը մահացել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս: Զեյնալովի մահվան փաստը հաստատել է նաև շրջանի ՏԻՄ ղեկավարը, նշելով, որ կատարվածիմանրամասներին տեղյակ չէ: Նշվում է, որ զինծառայողին թաղել են ապրիլի 30-ին, սակայն սոցցանցերում պնդում են, որ Էլեկբերով Զեյնալին ավելի վաղ են թաղել: Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուն զորակոչվել էր այս տարվա հունվարին: Նշենք, որ բաց աղբյուրներից 2017 թ. ընթացքում Ադրբեջանի պաշտպանական համակարգի արդեն 25 սպանված զինծառայողի ինքնություն է հայտնի դարձել։