Քաղաքագետ Արզու Նագիևը հայտարարել է, որ այս պահին Ադրբեջանի ու ՀՀ–ի միջև ձևավորվել է բավականին բարդ իրավիճակ`զգացվում է «վառոդի ու մեծ պատերազմի հոտը»։ Նա նշել է, որ խոշորածավալ ռազմական գործողություններ տարածաշրջանի գլխավոր խաղացողները թույլ չե տա։ Սակայն, չպետք է մոռանալ, որ ՀՀ–ում ապրիլի երկուսին կայանալու են խորհրդարանական ընտրություններ և լարվածությունը կհասնի գագաթնակետին։ Քաղաքագետի խոսքով, ՀՀ–ի այսօրվա նախագահը պատրաստվում է ստորագրել ԵՄ–ՀՀ ասոցացման համաձայնագիրը։ Հայկական կողմը փորձելու է այնտեղ ներառել նաև ազգերի ինքնորոշման իրավունքը, սակայն Ադրբեջանը դրան պետք է հակազդի։ Նա հավելել է, որ դեռ հարց է, արդյոք ՌԴ–ը թույլ կտա ՀՀ–ի ստորագրել այդ համաձայնագիրը, փոխանցում է Sputnik Азербайджан–ը։