Ուկրաինան մտադիր է խզել դիվանագիտական կապերը Ռուսաստանի հետ
Ուկրաինան մտադիր է խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին գրում է Կոմերսանտը:
Վերջին Ռադայի պատգամավոր Իվան Վիննիկը շրջանառության մեջ է դրել Դոնբասսի ռեինտեգրացիայի մասին օրենքում փոփոխության նախագիծ, որը ենթադրում է դիվանագիտական հարաբերությունների խզում:
Նշվում է, որ խորհրդարանականների մեծ մասը կողմ կքվեարկի նախագծին, որը քննարկվելու է արդեն նոյեմբերի 16-ին: Այն ուժի մեջ կմտնի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրից հետո, որից հետո ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունները կփակվեն Ուկրաինայում, իսկ ուկրաինականները՝ ՌԴ-ում:
Ըստ աղբյուրի, եթե օրենքն ընդունվի, ապա Ուկրաինայի շահերը ՌԴ-ում, ըստ ամենայնի, կներկայացնի Բելառուսը կամ Շվեյցարիան: Թեև թերթի աղբյուրները նշել են, որ ՌԴ հետ դիվանագիտական խզումը չէր մտնում Պյոտր Պորոշենկոյի պլանների մեջ:
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ նման քայլը Ուկրաինայի կողմից մեծ հիմարություն կլինի և կբերի Կիևին միայն բացասական ազդեցություն: Բայց սենատորը նաև ասել է, որ Կիևը ունակ է նման քայլի դիմել: