25.04.2025
Աֆղանստանը հետաքրքրված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու օգտագործմամբ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը Վրաստանին $100 մլն ռազմական օգնություն կհատկացնի

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտնել է, որ ԱՄՆ-ն ավելի քան $100 մլն կհատկացնի երկրին՝ բանակում բարեփոխումներ իրականացնելու համար:

Ռուսաստանյան «Վզգլյադ» կայքի փոխանցմամբ՝ Լևան Իզորիան այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յանոմ Քելիի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել է գալիք շաբաթ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիի Վրաստան այցը:

Երկրի պաշտպանության նախարարի խոսքով՝ ԱՄՆ-Վրաստան համագործակցությունը ռազմական ոլորտում նոր փուլ է թևակոխում: «Ամերիկայի ֆինանսական օգնությունը թույլ կտա ավելի ուժեղացնել Վրաստանի պաշտպանությունը»,-ասել է նա:

Ավելի վաղ Լևան Իզորիան հայտնել էր, որ ԱՄՆ-ում վրացի զինծառայողների վերապատրաստման նոր ծրագիր է մեկնարկում: Ամերիկացիները կվերապատրաստեն ոչ միայն վրացի խաղաղապահներին, այլ նաև շարքայիններին: Կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն կզբաղվի նաև վրացական բանակի տրանսֆորմացիայով՝ խորհրդային զենքը փոխարինելով ամերիկյանով:

Իրանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 8,15 միլիարդ դոլար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար