Սիրիայի նախագահի արտահերթ ընտրությունների կամ ապագա քվեարկության հարցը չի քննարկվելու մոտակա ժամանակներս սիրիական ընդդիմության հետ կայանալիք բանակցություններում։ Այդ մասին ճապոնական TBS–ի հետ զրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Նա նշել է, որ նախագահի հրաժարականը կամ ընտրությունն ազգային հարց է և վերաբերվում է յուրաքանչյուր սիրիացու։ Այն չի քննարկվելու ընդդիմության հետ, քանի որ դա սահմանադրության հետ կապված հարց է։ Ասադը նշել է, որ ինքը, որպես պետության ղեկավար, չի փախչել երկրից, երբ Սիրիան բախվել է մարտահրավերների հետ։