26.11.2024
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը դրական քայլ էր. ԱՄՆ դեսպան
prev Նախորդ նորություն

Կնեսեթը պատրաստ է աջակցել Իսրայել-ՀՀ կապերի զարգացմանը. Էդելշտեյնը՝ Նալբանդյանին

Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Իսրայել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Կնեսեթի ղեկավարն ընդգծեց, որ Կնեսեթը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախարար Նալբանդյանը Իսրայելի խորհրդարանի ղեկավարին փոխանեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Երևան այցելելու հարավերը։


Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու խոհրդարանների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը և բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը։


Նախարար Նալբանդյանը և խոսնակ Էդելշտեյնը անդրադարձան հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկեցին միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։


Հայաստանի արտգործնախախարարն ու Իսրայելի խորհրդարանի ղեկավարը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ:


Անդրադառնալով Կնեսեթի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, Յուլի Էդելշտեյնը նշեց, որ իր տեսակետը ճանաչման կարևորության վերաբերյալ հայտնի է և ինքն այն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել։