27.11.2024
Հայացք Բաքվից. Հյուսիս–Հարավով բեռնափոխադրումների ծավալը 2018–ին կհասնի 1,5-2 մլն տոննայի
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը դրական քայլ էր. ԱՄՆ դեսպան

Մենք շարունակում ենք աջակցել պետությունների առաջնորդներին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:


ԱՊԱ-ի փոխանցմամբ, դիվանագետը նշել է, որ Վաշինգտոն վերջին այցի ժամանակ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ:


«Մենք մտքեր ենք փոխանակել այն մասին, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել գործընթացի առաջխաղացման համար: ԱՄՆ-ում նոր վարչակազմը որոշումներ է կայացրել, թե ինչպես է հարկավոր շարունակել տվյալ գործընթացը: Նաև որոշում էր կայացվել նոր համանախագահ նշանակելու մասին: Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ», - ասել է նա:


Սեկուտան նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը դրական քայլ է, բայց անհրաժեշտ է շարունակել քայլերն այդ ուղղությամբ, կատարել լրացուցիչ աշխատանք:


ԱՄՆ դեսպանը նաև ասել է, որ ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: