26.11.2024
«Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է գլխավորել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
prev Նախորդ նորություն

«Տարկետում լինելու է» եւ «դասադուլ». ուսանողների բողոքի ցույցը ԵՊՀ-ի դիմաց

Ուսանողները Երեւանի պետական համալասարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ տարկետման իրավունքի փաստացի վերացման, որը նախաատեսվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծով:


Այս պահին մի խումբ ուսանողներ ԵՊՀ-ում դասադուլ են ցանկանում անել, բողոքի ակցիան շարունակվում է:


«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի համապատասխան հոդվածում ասվում է՝ տարկետում տրվում է, եթե քաղաքացին Պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր։


Այսինքն, ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի:


Ուսանողները նշում են, որ այս օրենքի նախագծող ուսանողները զրկվում են գիտությամբ զբաղվելու հնարավորությունից: «Խոսքը միայն 130-140 ուսանողների մասին է տարեկան կտրվածքով: Սա անգամ բանակի թվաքանակ չի կարող էականորեն ավելացնել, սակայն մեծ հարված է հասցնում գիտությանն ու կրթությանը», - նշում են նրանք եւ վանկարկում «տարկետում, լինելու է» եւ «դասադուլ»:


Նրանք նաեւ նշում են, որ օրինագծի հեղինակներն են փաստացի նրանք, ովքեր բանակում չեն ծառայել: «Բոլորը պետք է ծառայեն, սակայն մարդ, ով գիտությամբ է զբաղվում, արդեն իսկ ծառայում է պետությանը: Համալսարանի ասպիրանտուրան կորցնելու է իր մրցակցային առավելությունները», - նշում են նրանք:


Նշենք, որ ԵՊՀ-ի կենտրոնական մուտքի դուռը փակ է եւ այն հսկվում են անվտանգության աշխատակիցները: Բողոքի ույցի դուրս եկած ուսանողները պնդում են, որ ԵՊՀ ղեկավարությունը փակել է համալսարանի դռները եւ թույլ չի տալիս մյուս ուսանողներին միանալ իրենց: