9.05.2025
Քաղաքագետ. Իրանը չի կարող գազի առևտրում մրցակցել ՌԴ-ի հետ
02.02.2016
Քաղաքագետ. Իրանը չի կարող գազի առևտրում մրցակցել ՌԴ-ի հետ

Չնայած պատժամիջոցների չեղարկմանը Իրանը չի կարողանա գազի առաքման հարցում մրցակցե ՌԴ-ի հետ: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական հարցերի փորձագետ Նազանին Արմանիանը: Նրա խոսքով, ՌԴ-ը չպետք է անհանստանա՝կարճաժամկետ հեռանկարում Իրան չի կարողանա մրցակցել լինել գազային շուկայում, չնայած նրա պահուստները աշխահում առաջինն են: Դրա պատճառներից մեկը գազի արդյունահանման փոքր ծավալներն են, ներքին մեծ պահանջարկը և Թուրքմենստանից գազի ներկրման անհրաժեշտությունը: Ըստ նրա, Պարսից ծոցում իրանական գազի արդյունահանումը բարդ է, իսկ նոր գազամուղների կառուցումը մեծ ներդրումներ է պահանջում: Վերջապես, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Իսրայելը ճնշում են պոտենցիալ գնորդրներին, որպեսզի նրանք չհամագործակցեն Իրանի հետ, փոխանցում է aif.ru կայքը: Քաղաքագետը նշել է, որ Թուրքիան նույնպես չի շտապում համագործակցել Իրանի հետ, չնայած հենց նրա տարածքով կարող էր անցնել գազամուղը դեպի Եվրոպա: Այստեղ առկա է այն հանգամանքը, որը Թեհրանը Սիրիայում աջակցում է Մոսկվայի դիրքորոշումը: Նա հավելել է, որ Թեհրանին մնում է օգտագործել ադրբեջանական խողովակաշարը կամ արդիականացնել գազի հեղուկացման ենթակառուցվածքները՝Եվրոպա գազ առաքելու համար: