Ռուսաստանցի արևելագետ Եվգենի Սատանովսկին հայտարարել է, որ ԱՄՆ–ը Սիրիայում «նոր Աֆղանստան» է պատրաստում։Ըստ նրա, ամերիկյան առաքելությունը տապալված է, փոխանցում է riafan.ru–ն։«Ռաքքան գրավված չէ։ Այնտեղ, որտեղ քրդերը պետք է լինեին ամերիկացիների հավատարիմ դաշնակիցները, նրանք անգամ մեկ քայլ չեն կատարել»,–նշել է նա։Սատանովսկու խոսքով, ԱՄՆ–ն այժմ զինում է Ալ–Ղաիդային զենքով` չնայած ի սկզբանե հայտարարել էին, որ Մերձավոր Արևելքում պայքարելու են նրանց դեմ։Նա հավելել է, որ ԱՄՆ–ն «նոր Աֆղանստան» է նախապատրաստում։