22.11.2024
Deutsche Welle-ն՝ ՀՀ և ԵՄ մերձեցման երկրորդ փորձի մասին. ՀՀ-ն «և-և»-ի կողմնակից է
prev Նախորդ նորություն

Գործադիրը ԱԱՀ-ից ազատեց Աբովյանում արևային վահանակների արտադրության գործարան կառուցողին

Կառավարության որոշմամբ «Մուլտի Սոլար» ՍՊԸ-ն կօգտնվի ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:


Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Մուլտի Սոլար»-ը նախատեսում է Աբովյան քաղաքում կառուցել ամբողջովին նոր արևային վահանակների արտադրության գործարան՝ կատարելով շուրջ 967 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 97 աշխատատեղ` 192 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով: