24.11.2024
Քաղաքագետ. ՌԴ–ն, Իրանն ու Թուրքիան ունեն մոտ հայացքներ Սիրիայի ապագայի վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իրանը փորձում է դուրս մղել ՌԴ–ին Սիրիայից

Մերձավոր Արևելքում բոլորն անհանգստացած են իրանական ակտիվությամբ, սակայն եվրոպացիները լռում են։ ԱՄՆ–ն ու նախագահ Թրամփը աչք չեն փակում այդ խնդրի վրա ու փորձում են վերանայել միջուկային համաձայնագիրը։ Այդ մասին հայտարարել է փորձագետ, ՌԴ–ում Իսրայելի նախկին դեսպան Ցվի Մագենը։

Նա նշել է, որ ինքը չի տեսնում Իրանի ջանքերը Սիրիայում խաղաղության հաստատման համար` նա տեսնում է միայն ՌԴ–ի ու Թուրքիայի ջանքերը։

Ըստ նրա, Իրանը ՌԴ–ի հետ ունի բարդ հարաբերություններ, ինչի մասին նախընտրում են չխոսել։ Իրանը փորձում է դուրս մղել ՌԴ–ին Սիրիայից։