30.10.2025
Հարց վարչապետից. «Բաց երկնքի» քաղաքականության շրջանակում քանի՞ նոր ուղղություններ են ապահովվելու 2017-ին`
24.11.2016
Հարց վարչապետից. «Բաց երկնքի» քաղաքականության շրջանակում քանի՞ նոր ուղղություններ են ապահովվելու 2017-ին`

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում հանձնարարեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին մինչև տարեվերջ ներկայացնել, թե հաջորդ տարի ինչ նոր ավիաուղղություններ են գործարկվելու: «Հաջորդ տարվա համար հստակ դրված խնդիրներ կա՞ն, թե քանի նոր ուղղություններ ենք ցանկանում ապահովել՝ օգտվելով «Բաց երկնքի» քաղաքականության հնարավորությունից»,-հետաքրքրվեց վարչապետը: Քաղավիացիայի պետի խոսքով` թվային արտահայտությամբ այս պահին չի կարող ասել, թե քանի ուղղություն կբացվի, բայց կանեն ամեն ինչ, որպեսզի ուղղություններն առավելագույնս բացվեն և ուղևորների հոսքն աճի: Վարչապետի խոսքով`պետք է հետևողական լինել և մինչև տարվա վերջ ուրվագծել, թե տարվա կտրվածքով ինչ խնդիր են իրենց առջև դնում: Նշենք, որ կառավարության նիստում ներկայացվեցին նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի ու Մոլդովայի կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին համաձայնություն տալու մասին նախագծերը: