19.04.2025
ԱԺ-ում քննարկվել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու նախագիծը
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն ՌԴ կողմից $100 մլն վարկը տրամադրելու համաձայնագիրը կվավերացնի դեկտեմբերի 12-ին

Դեկտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան: Համապատասխան օրենքի նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստում:

Կառավարությունն առաջարկում է արտահերթ նստաշրջանում քննարկել մի շարք հարցեր, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Բացի այդ, ԱԺ կքննարկի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին», «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ու մի շարք այլ նախագծեր, այդ թվում նաև՝ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Մամուլ. Բաքուն տապալում է Լավրովի «ծրագիրը» և պատերազմ սկսելու համար սպասում ԵՄ տեղեկանքին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար