1.08.2025
Ձերբակալված սաուդյան արքայազններին խոշտանգում են. Daily Mail
prev Նախորդ նորություն

Լիբանանի վարչապետը կշարունակի պաշտոնավարել

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին որոշել է մնալ իր պաշտոնում: Այդ մասին նա հայտարարել է 18-օրյա բացակայությունից հետո, Բեյրութում իր նստավայրի մոտ հավաքված կողմնակիցներին: Նա հայտարարել է, որ իրենց հետ միասին նա ստեղծելու է կայունության պաշտպանության գիծ: Վարչապետը նոյեմբերի 4-ին հայտարարել էր հրաժարականի մասին Էր Ռիադում:

Հարիրին հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել մինչև ներքաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է, որ նախագահը չի ընդունել իր հրաժարականը:

«Ես մնում եմ ձեզ հետ և կշարունակել գործել հանուն կայունության և Լիբանանի արաբական ինքնության »,-ասել է նա:

ԱՄՆ-ը ծրագրում է ԴԱԻՇ-ի ջախջախումից հետո պահպանել ռազմական ներկայությունը Սիրիայում. WP
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան