24.11.2024
Սարգսյանը մեկնում է Բելգիա. ի՞նչ պայմաններով է ՀՀ-ն ստորագրելու ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Ձերբակալված սաուդյան արքայազններին խոշտանգում են. Daily Mail

Սաուդյան Արաբիայի պետական էլիտայի ձերբակալված ներկայացութցիչները, ներառյալ արքայազնները, հարցաքննությունների ընթացքում կտտանքների են ենթարկվում, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

«Նրանք նրանց ծեծում են, խոշտանգում, ապտակում, նվաստացնում: Նրանք փորձում են կոտրել նրանց կամքը»,- հայտնել է աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ:

Աղբյուրի խոսքով՝ խոշտանգումներին մասնակցում է ամերիկյան Academi անվտանգության հաստատությունը, որը Blackwater մասնավոր զինվորական ընկերության ժառանգորդն է: Սակայն Academi-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը խոշտանգումների հետ կապ չունի:

Պարբերականը հայտնում է, որ հարցաքննություններին կարող է մասնակցել անձամբ Սաուդյան Արաբիայի ժառանգորդ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը, որոնց միջոցով նա փորձում է բացահայտել արտասահմանյան պաշտոնյաների ցանցը, որոնք արքայազններից կաշառք են ստացել:

Պարբերականի տեղեկություններով՝ ձերբակալվածների բանկային հաշիվներից բռնագրավվել է գրեթե 194 մլրդ դոլար:
Նոյեմբերին ավելի վաղ Սաուդյան Արաբիայի կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն՝ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի ղեկավարությամբ կարգադրել է ձերբակալել մոտ 40 ազդեցիկ անձանց, որոնց թվում են թագավորական ընտանիքի անդամներ, նախկին նախարարներ, զինվորականներ եւ ձեռնարկատերեր: Սաուդյան Արաբիայում հակակոռուպցիոն արշավի շրջանակներում կատարվող քննության առաջին տեղեկություններով պարզվել է, որ կոռուպցիոն գործողությունների հետեւանքով ավելի քան 100 մլրդ դոլար է յուրացվել: