24.11.2024
Լիբանանի վարչապետը կշարունակի պաշտոնավարել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը ծրագրում է ԴԱԻՇ-ի ջախջախումից հետո պահպանել ռազմական ներկայությունը Սիրիայում. WP

ԱՄՆ իշխանությունները մտադիր են պահպանել իրենց ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում նաև ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո, որպեսզի թույլ չտան այնտեղ Իրանի աջակցությունը վայելող կառավարական զորքերի վերահսկողության վերականգնում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Հոդվածում նշվում է, որ ԴԱԻՇ-ի պարտությունը շուտով կարող է անխուսափելի լինել, ամերիկացի զինծառայողները կորցնում են հանրապետության տարածքում գտնվելու օրինական հիմքը։ Ամերիկացի զինվորականների դուրբերումը կարող է թույլ տալ նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերին զբաղեցնել Սիրիայի այդ մնացած շրջաննները, ինչը կդառնա սիրիացի առաջնորդի «քաղաքական գոյատևման» երաշխիք, ինչն էլ հենց ցանկանում են Թեհրանում։

«Նման ելքը կանխելու համար ԱՄՆ պաշտոնատար անձիք ծրագրում են պահպանել իրենց զորքերի ներկայությունը Սիրիայի հյուսիսում, որտեղ ամերիկացիները պատրաստել և աջակցություն են ցուցաբերել «Սիրիայի դեմոկրատական ուժերին» ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»,-ասվում է տեքստում։ Նշվում է, որ Վաշինգտոնը ցանկանում է այնտեղ ստեղծել Դամասկոսի հետ կապ չունեցող կառավարման նոր կառույցներ։